News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կրեմլում տեղյակ չեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Փարիզ ուղեւորության մասին, որն ազդարարել է նրա ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդը: Այդ մասին ՌԻԱ Նովոստին հայտարարել է` վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությանը:

 «Մոտ ժամանակներս նման ուղեւորություն չի նախատեսված», - նշել են մամլո ծառայությունում:  

Ֆրանսիայի դեսպանների առաջ ելույթ ունենալով` Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ Փարիզում հանդիպում տեղի կունենա Վլադիմիր Պուտինի հետ: Ֆրանսիացի առաջնորդի խոստովանությամբ, Փարիզը Մոսկվայի հետ  «անկեղծ երկխոսության» հույս ունի:

Ընդ որում նա խոստովանել է, որ ուկրաինական ճգնաժամը էականորեն բարդացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները: Օլանդի խոսքով, դա վնասում է բոլոր կողմերին: 

Նա նաեւ չի բացառել, որ շուտով Փարիզում կարող է Ուկրաինայի վերաբերյալ «նորմանդական քառյակի» հանդիպում տեղի ունենալ: Օլանդը հաղորդել է, որ այժմ այդ հարցը քննարկվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, փոխանցում է  «Ինտերֆաքսը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ