News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու եւ մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանի հոր համար սպասելի էր իր որդուն 14 տարի ազատազրկման դատապարտելու մեղադրողի պահանջը:

«Մենք անակնկալի չեկանք: Մենք գիտենք` որ երկրում ենք ապրում, մենք գիտենք, թե ինչ է սպասվում այն մարդկանց, որոնք լավ երկիր են ուզում: Հայաստանում չկա ազատ, անկախ դատական համակարգ, կամակարգը կոռումպացված է: Իրենց իշխանությանը վտանգ սպառնացող ամեն քայլ պատժվում է, փորձում են պատժամիջոցներով իրենց իշխանությունը պահել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Հայկ Կյուրեղյանի հայրը դատարանից արդար վճիռ չի սպասում. «Եթե երկու տարի ավելի քիչ լինի, դա էությունը չի փոխում: Ես սպասելիքներ ունեմ մեր երկրից եւ մեր ժողովրդից: Ես հույս ունեմ, որ երկիրը կփոխվի, դառնա նորմալ երկիր»:

NEWS.am-ի հարցին, թե եթե հնարավորություն ունենար, կկանխեր արդյոք որդու գործողությունները, Արմենակ Կյուրեղյանը պատասխանեց. «Ինչ եղել, եղել ա, ես կարող ա ավելի էֆեկտիվ եւ անվնաս բան առաջարկեի , բայց դա իր ճանապարհն է: Ես սատարում եմ իրեն, իր կողքին եմ»:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած նիստում մեղադրող կողմը պահանջեց 14 տարվա ազատազրկման դատապարտել Հայկ Կյուրեղյանին։ Հայկ Կյուրեղյանը ներկա չէր դատական նիստին, քանի որ նրա նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա, դատարանի հանդեպ անհրագալից վերաբերմունքի համար 10 ժամով արգելվել էր նիստին նրա մասնակցությունը:

 Դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 11-ին:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ