News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2015-ի առաջին կիսամյակին Պետական գույքի կառավարման վարչությունը 1 միլիարդ 736 միլիոն դրամ է բերել (ընթացիկ փոխարժեքով 3,6 միլիոն դոլար - խմբ), որոնցից արդեն բյուջե է մտել 1 միլիարդ 685 միլիոնը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի Պետական ունեցվածքի կառավարման կոմիտեի ղեկավար Արման Սահակյանը:

Մասնավորապես, պետական ունեցվածքի օտարումից ստացված եկամուտը կազմել է 1 միլիարդ 441 միլիոն, իսկ ոչ բնակելի տարածքների վարձակալությունից ստացված գումարը` 132 միլիոն դրամ:

49 վերացվող ձեռնարկության վարկային պարտավորություններն են մարվել մոտավորապես 49 միլիոն դրամով, որից 33 միլիոնը կազմել են աշխատավարձի պարտքերը:

Հաշվետու ժամանակահատվածում վաճառքի է հանվել 924 լոտ, որոնցից 880-ը եղել են ավտոմեքենաներ եւ այլ շարժական գույք: Վաճառվել է մոտ 660 լոտ 38,6 միլիոն դրամի ընդհանուր գումարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ