News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը հայտարարել է, թե Թուրքիայի քաղաքացիները խորհրդարանական արտահերթ ընտրությունների են գնալու 2015-ի նոյեմբերի 1-ին։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ նշվել է, թե հաշվի առնելով ձմռան մոտենալը եւ առաջնորդվելով Սահմանադրության համապատասխան կետերով՝ որոշվել է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոյեմբերի 1-ին։

Նշենք, որ Էրդողանն  արդեն Դավութօղլուին հանձնարարել է ժամանակավոր կառավարություն կազմել։ Նախարարները նշանակվելու են «Արդարություն եւ զարգացում», քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության եւ անկախ պատգամավորներից։ Խորհրդարանական մյուս երկու՝ «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները հայտարարել են, թե իրենք տեղ չեն զբաղեցնելու ժամանակավոր կառավարության կազմում։

Ժամանակավոր կառավարությունը կղեկավարի երկիրը մինչ արտահերթ ընտրություններից հետո նոր կառավարության ձեւավորումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ