News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ճարտարապետների միությունը դեմ է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին, սակայն դատարան չի դիմի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` ավելացնելով, որ կառավարության դեմ շահելու նախադեպեր Հայաստանում չեն եղել, իսկ Եվրադատարան դիմելուն իրենք դեմ են:  

«Դատի մեջ մարդկանց ներքաշելու համար ուրիշ ռեսուրսներ և մտածելակերպ են պետք: Ենթադրենք, թե դիմենք Եվրադատարան ու շահենք, Եվրադատարանի շահածը նորից մեր երկրից, մեր եկամուտներից է գնում»,- ասաց միության նախագահնը:

Մկրտիչ Մինասյանը, այնուամենայնիվ, նշեց` կարեւոր չէ, թե տարածքը ով կգնի, կարեւոր է` համալիրի տարածքում կառուցվող զվարճանքի կենտրոնները չխաթարեն Եղեռնի հուշահամալիր կամ ՄՀՀ–ի ճարտարապետական տեսքը

«Մեզ չի հուզում` ով կլինի ներդնողը, այլ հուզում է, թե ինչ կլինի էդ տարածքի հետ»,- նշեց Մկրտիչ Մինասյանը։

Ըստ ճարտարապետի` ՄՀՀ տարածքում կառուցվող զվարճանքի կենտրոններն ավելի նպատակահարմար կլիներ կառուցել ԽՍՀՄ տարիներին գործող և այժմ չգործող գործարանների տարածքում։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՊՆ-ին պատկանող Մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով վաճառվել է «Նտաա ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին: Նախատեսվում է վերանորոգել համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում եւ ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն: Ծրագրով ընդհանուր ներդրումները գերազանցելու են 100 մլն ԱՄՆ դոլարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ