News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հետազոտողներն ուղղակի կապ են գտել տարեց մարդկանց ֆիզիկական ակտիվության մակարդակի եւ գլխուղեղի աշխատանքի ակտիվության միջեւ:

Նրանց անցկացրած փորձին 60-80 տարեկան 100 մարդ է մասնակցել: Մեկ շաբաթ շարունակ հետազոտողները հատուկ սարքերի օգնությամբ չափել են նրանց ֆիզիկական ակտիվությունը, ինչից հետո ուսումնասիրել նրանց գլխուղեղի վիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով սպիտակ նյութի եւ ուղեղի՝ թթվածնով հագեցվածության աստիճանը:

Ըստ Gazeta.ru-ի, արդյունքում պարզվել է, որ կանոնավոր կերպով սպորտով զբաղվող տարեց մարդկանց ուղեղի սպիտակ նյութն ավելի քիչ է վնասված, քան նրանցը, ովքեր ավելի հանգիստ կենսակերպ են վարում: Ավելին, գիտնականները վստահեցնում են, որ սպորտի սիրահարներն ավելի լավ են կատարում արագ արձագանք եւ լավ հիշողություն պահանջող առաջադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ