News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Վրաստանի Բաթումի քաղաքում հորդառատ անձրեւների, քամու եւ 4-բալանոց փոթորկի հետեւանքով քաղաքի փողեցները ջրի տակ են անցել: Թբիլիսիից եւ Քութայիսիից փրկարար բրիգադներ են ուղեւորվում  Բաթումի, բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության:

Աջարիայում վատ եղանակը տեւել է մի քանի ժամ: Ջրի տակ են հայտնվել Բաթումիի փողոցները, շենքերի առաջին հարկերը եւ երկաթգծի կայարանը:
Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակցի խոսքով, վերջին մի քանի ժամերին արձանագրվել է «շտապօգնության» 90 կանչ, մասնավորապես, փողոցում խցանված մեքենաներից ու ջրի տակ մնացած առաջին հարկերի բնակարաններից ու խանութներից:

Ծառայությունում լրագրողներին հայտնել են, որ Թբիլիսիից եւ Քութայիսիից փրկարար ծառայության մի քանի բրիգադներ են ուղեւորվում Բաթումի՝ հատուկ տեխնիկայով», հաղորդում է Sputnik-Գռուզիան:

Նմանատիպ իրավիճակ է Փոթիում, որտեղ ջուրը նույնպես լցվել է կենտրոնական փողոցները եւ ջրի տակ թողել շենքերի նկուղներն ու առաջին հարկերը: Կայծակի պատճառով քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության:

Ինչպես Բաթումիում, այնպես էլ Փոթիում, հիմա ուժեղ անձրեւ է տեղում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ