News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օգոստոսի 20-ին Լեռնային Ղարաբաղում այցելել են 2 ադրբեջանցի բանտարկյալներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ասել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ մամուլի ծառայության աշխատակից Էթերի Մուսայելյանը:

«Այցի շրջանակներում նրանց հնարավորություն է տրվել ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակել: Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն պարբերաբար այցելելու է բանտարկյալներին՝ կալանավայրում նրանց բնակության պայմաններին ծանոթանալու եւ ընտանիքների հետ կապ պահպանելու նպատակով»,- նշեց Մուսայելյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացի Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

ԼՂՀ-ում դատարանի որոշմամբ 2014-ի դեկտեմբերի 29-ին Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման:

Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններն ուժի մեջ են թողել նրանց դատավճիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ