News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրյուսելում օգոստոսի 25-ին Սերբիայի ու Կոսովոյի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններում հաջողվել է վերջնական պայմանավորվածությունների հասնել ՝ էներգետիկայի , հեռահաղորդակցության , սերբական մունիցիպալիտետների միություն ստեղծելու , նաեւ ազատ տեղաշարժի ապահովման ոլորտներում չորս հիմնական համաձայնությունների իրականացման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է այս հանդիպման ընթացքում միջնորդի դեր կատարող ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։

Նրա խոսքերով Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի ու Կոսովոյի կառավարության ղեկավար Իսա Մուստաֆայի միջեւ բանակցությունները «շրջադարձային են դարձել երկխոսության օրակարգն առաջ մղելու առումով», հայտնում է «Ինտերֆաքսը»։

Ինչպես հայտնում է «ՌՒԱ Նովոստին» ՝ Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը ու Կոսովոյի կառավարության ղեկավար Իսա Մուսթաֆան վերջին բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարբեր եզրակացություններ են արել։

Սերբիայի վարչապետ Վուչիչը շնորհավորել է հայրենակիցներին պայմանավորվածություններ ձեռք բերելու կապակցությամբ ՝ հայտարարելով , որ դրանք իր երկրի համար դեպի ԵՄ ճանապարհ են բացում , նաեւ երաշխավորում «Կոսովոյի սերբերի անվտանգությունն ու գոյատեւումը»։ Կարեւորագույն ձեռքբերումներից է համարվում Կոսովոյում ու Մետախիայում Սերբական համայնքների միության մասին համաձայնագիրը։ Վուչիչի խոսքով՝ այդ միությունը կունենա լայն լիազորություններ , ղեկավար , տեղակալներ , խորհրդարան , գերբ ու դրոշ։ Միությունը ուղիղ ֆինանսավորում կստանա Սերբիայից։

Կոսովոյի վարչապետ Մուսթաֆան էլ իր հերթին հայտարարել է , որ համաձայնագրերը համապատասխանում են Կոսովոյի սահմանադրությանն ու օրենքներին։ Սա նշանակում է , որ Փրիշտինան «ինքնիշխանությունը կտարածի Կոսովոյի ամբողջ տարածքի վրա»՝ այդ թվում հոյւսիսային շրջանների, որոնք գերազանցաբար սերբական են։ Լրատվամիջոցներին տված ալբաներեն հարցազրույցում Իսա Մուսթաֆան հասկացրել է , որ Միությունը չի ունենալու գործադիր լիազորություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ