Երեւանի Զեյթուն թաղամասում երեկ՝ օգոստոսի 25-ին, երեկոյան ամուսինը դանակահարել է կնոջը: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեպքը տեղի է ունեցել Զեյթունի հանրակացարանի մուտքի մոտ, վիճաբանության ժամանակ ամուսինը դանակահարել է կնոջը: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը կայուն է: