News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած փորձագետների պատվիրակությունը մասնակցում է Նիդերլանդների Թագավորության Մաստրիխտ քաղաքում օգոստոսի 23-ին մեկնարկած «ՀՀ-ում դատական համակարգի  անկախության,  պրոֆեսիոնալիզմի եւ հաշվետվողականության ուժեղացման» ԵԽ/ԵՄ համատեղ հնգօրյա ծրագրին:

Բացելով քննարկումների շարքը՝ նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը կարեւորել է օրենսդրական բարեփոխումների գործընթացում Եվրոպայի Խորհրդի հետ ունեցած սերտ համագործակցությունը եւ գոհունակությամբ ընդգծել հոլանդացի մասնագետների կատարած ծավալուն խորհրդատվական աշխատանքը:

Նախարարի տեղակալը խնդիր է դրել երկկողմանի քննարկումների արդյունքում գտնել այնպիսի լուծումներ, որոնք կհամապատասխանեն ինչպես եվրոպական չափանիշներին, այնպես էլ Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ուղղվածությանը եւ առկա հիմնախնդիրներին։

Հանդիպումների ընթացքում օրենսդրական բարեփոխումներում ներգրավված հայաստանյան փորձագետները Մաստրիխտի համալսարանի Եվրոպական իրավունքի ինստիտուտի գործընկերների հետ քննարկել են ՀՀ քաղաքացիական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու գործընթացում Մաստրիխտի համալսարանի փորձագետների առաջարկությունները, ինչպես նաեւ կատարվել է նշված օրենսգրքերին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ լավագույն փորձի փոխանակում:

ՀՀ քաղաքացիական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին ՀՀ նախագահի կարգադրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ