News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մանկական ուղեղային կաթված ունեցող 7-ամյա Արեգին, որին, ըստ երեխայի մոր, հրաժարվել էին ընդունել ներառական կրթություն իրականացնող թիվ 125 դպրոց, սեպտեմբերի 1–ից կհաճախի Երեւանի թիվ 84 դպրոց: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

«Երեխային ընդունել են թիվ 84 դպրոց: Դպրոցն ամեն ինչ անելու է, որ երեխան գնա դպրոց: Բոլոր երեխաները պետք է կրթություն ստանան: Երբեմն դեպքերի ընթացքում ենք սթափվում, ամեն ինչ անելու ենք, որ նման դեպքեր չկրկնվեն»,- նշեց Գայանե Սողոմոնյանը:

Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ թիվ 125 ներառական կրթություն իրականացնող դպրոցի տնօրենը 7-ամյա Արեգին դպրոց չի ընդունել, քանի որ կարեւորել է աջակցող խմբի տեսակետը:

«Այս միջադեպն անտեղի հնչեղություն ստացավ` կապված տնօրենի հետ: Աջակցող խմբի խոսքը շատ կարեւոր նշանակություն ունի, որը տվյալ դեպքում նորանշանակ, փորձ չունեցող տնօրենին սխալ է ուղղորդել: Տնօրենն իր խոսքը կառուցել է աջակցող խմբի խոսքի վրա հիմնվելով»,– ասաց Գայանե Սողոմոնյանը։

NEWS.am-ի հետ զրույցում ներառական կրթության համակարգում ընդգրկված` Երեւանի 125 դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանը պնդել է, որ ինքը չի հրաժարվել մանկական ուղեղային կաթված ունեցող 7-ամյա Արեգին դպրոց ընդունել, այլ մայրն ինքն է որոշել ուրիշ դպրոց տանել երեխային՝ հերքելով երեխայի մոր պնդումները, որ տնօրենն իրեն աննրբանկատ է պահել, բարձր տոնով է խոսել, երեխայի ներկայությամբ ասել է, որ նա շատ բարդ երեխա է, եւ իրենց մոտ չի կարող սովորել` համապատասխան մասնագետների բացակայության պատճառով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիլիթ Անտոնյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի դուստրն է: Ռուզաննա Մուրադյանը Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Տպել
Ամենաշատ