News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բյուջեի միջոցները յուրացնելով պետությանը 2 մլն 216 հազար դրամի վնաս հասցնելու համար  քրեական պատասխանատվության ենթարկված`Երեւանի թիվ 27 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը իրավունք ուներ առաջադրվել տնօրենի ընտրություններին, քաղաքապետարանը իրավունք չունի սահմանափակել նրա ցանկությունը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝անդրադառնալով թիվ 27 հիմնական դպրոցի տնօրենի ընտրություններին:

Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ թիվ 27 դպրոցը եւ դպրոցի կառավարման խորհուրդը իրենք պետք է որոշեն, թե որ տնօրենի հետ են ցանկանում աշխատել:

Նշենք, որ աշխատավարձերը յուրացնելու համար պատասխանատվության ենթարկվելուց երկու տարի անց այսօր` օգոստոսի 26-ին, Սուսաննա Սարգսյանը  նույն դպրոցում վերընտրվեց տնօրեն: Կառավարման խորհրդի ութ անդամները միաձայն քվեարկեցին նրա օգտին, իսկ ուսուցիչերը ծափողջյուններով ու գովասանքի խոսքերով ընդունեցին ընտրության արդյունքը։

Տպել
Ամենաշատ