News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի դպրոցների ծանրաբեռնվածությունը նվազել է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական եւ բնության պահպանության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը:

Եթե 2009 թվականին 100 ուսումնական տեղից զբաղված էր 56,4-ը, ապա 2014-ին արդեն 53,8-ը:
Ամենամեծ բեռնվածությունը բաժին է ընկնում Երեւանին՝ 69,5 եւ 65,6 տեղ համապատասխանաբար:

Ամենաքիչ աշակերտներ ունեն Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզի դպրոցները: 2009 թվականին այդ մարզերում բաժին էր ընկնում 43,2 եւ 42,3 աշակերտ՝ 100 տեղի համար, իսկ 2014-ին՝ համապատասխանաբար 41,3 եւ 41,7 աշակերտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ