News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հորդառատ անձրեւները, որոնք հեղեղի պատճառ էին դարձել Վրաստանի Բաթումի եւ Փոթի քաղաքների փողոցներում, դադարել են, բայց մի շարք շրջաններում դեռ շարունակում են դուրս մղել ջուրը։

«Փողոցներում ջուր գրեթե չի մնացել, առանձին թաղամասերում դեռ շարունակվում են ջրի դուրս մղման աշխատանքները։ Գիշերվա ընթացքում արձանագրվել է գրեթե 300 կանչ՝ օգնության խնդրանքով»,- հայտարարել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

Բաթումիի բնակիչները համարում են, որ փողոցների ջրհեղեղը պայմանավորված է եղել կոյուղու համակարգի վերանորոգման աշխատանքների խնդիրներով։ Տեղի բնակիչների խոսքերով՝ փչացել է առաջին հարկերում գտնվող ամբողջ տեխնիկան ՝ խոհանոցը, կահույքը։ Երեխաները չեն կարողանում իջնել երկրորդ հարկից, հայտնում է «Նովոստի – Վրաստանը»։

Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակցի տվյալներով՝ Փոթիում ամպրոպի պատճառով երկու ջրմուղ կայաններ զրկված են եղել էլեկտրաէներգիայից , ինչն էլ ավելի է բարդացրել փրկարարների աշխատանքները։

Հորդառատ անձրեւը, քամին ու չորսբալանոց փոթորիկը օգոստոսի 26-ի գիշերը դարձել են ջրհեղեղի պատճառ Վրաստանի զբոսաշրջային Բաթումի քաղաքում եւ նավահանգստային Փոթիում ; Ջրի տակ են մնացել փողոցներն ու շենքերի առաջին հարկերը։ Բաթումիում նույնպես ջրի տակ է մնացել երկաթգծային կայանը եւ դեպի Թուրքիայի սահման տանող ճանապարհը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ