News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլիին եւ ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Մասսիմո Ֆոգարիին (նստավայրը ք. Մոսկվա)` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է բրիգադի գեներալ Մասսիմո Ֆոգարիին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ նշելով, որ պաշտպանական բնագավառում հայ-իտալական հարաբերությունները Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության իտալական զորախմբի կազմում տեղակայելուց եւ համագործակցությունն ամենամյա պլանավորման ձեւաչափով իրականացնելուց հետո թեւակոխել են նոր փուլ: Սեյրան Օհանյանը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է ավելացնել Լիբանանում տեղակայված հայ խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմի քանակը` հաշվի առնելով հայ եւ իտալացի խաղաղապահների միջեւ համատեղ ծառայության արդեն իսկ առկա փորձը:

Դեսպանը նշել է, որ իտալական կողմը բարձր է գնահատում համագործակցության ներկայիս մակարդակը եւ պատրաստ է համագործակցության  էլ ավելի ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին եւ զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ