Ռուսաստանի Կոստրոմայի շրջանում ժամկետային զինծառայողը կրակել է վեց ծառայակցի վրա, փոխանցում է LifeNews-ը: Հրաձգության հետեւանքով երեք մարդ զոհվել է, եւս երեքը վիրավոր են:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հաղորդել են, որ ծառայակիցների վրա կրակած զինվորը ինքնասպան է եղել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հրաձգության հետեւանքով զոհվել է մեկ սպա եւ երկու զինվոր, եւս երկու զինվորական վիրավորվել է:
Նախնական տվյալներով, պատահարի դրդապատճառները անձնական են: