News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Կենտրոնական  բանկի ղեկավար Գերման Գրեֆը չի սպասում, թե նավթի գները կշարունակեն անկում ապրել: Նրա խոսքով, նավթը գինը մեկ բարելի դիմաց  40 դոլարի սահմանագծից ներքեւ չի իջնի, փոխանցում է «Газеты.Ru»-ի թղթակիցը:

«Մենք վատատեսներ չենք եւ համաձայն չենք այն կանխատեսմանը, թե նավթի գինը կհասնի 20 դոլարի կամ էլ թեկուզ 40 դոլարից ներքեւ կիջնի: Բայց ակնհայտ է, որ շատ բարձր չի լինի», — հայտարարել է Գրեֆը:

Նա նաեւ կարծիք է հայտնել, թե 2016 թվին նավթը կգնահատվի մեկ բարելի դիմաց 50–60 դոլարի սահմաններում:

Գրեֆն ավելացրել է, որ ներկայիս շուկայի բարձր փոփոխականության ֆոնին խնդրահարույց է Կենտրոնական բանկի հետագա գործողությունների եւ սեպտեմբերի 11-ի նիստին տոկոսադրույքի փոփոխման մասին կանխատեսումներ անելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ