Չինական Վենչժոու քաղաքի ռեստորանում մատուցողը վրեժ է լուծել դժգոհ հաճախորդից՝ նրա վրա եռացրած ջուր լցնելով: Կինը մաշկի 40%-ի այրվածք է ստացել: Միջադեպի պատճառ է դարձել սոցիալական ցանցում հաստատության մասին նրա թողած բացասական գրառումը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The South China Morning Post-ին:
Լին ազգանունով կինը պատմել է, որ Mister Hotpot ռեստորանում ճաշելիս մատուցողին խնդրել է նոր արգանակ բերել՝ չինական ավանդական հոգո ուտեստի պատրաստման համար: Մատուցողը հրաժարվել է՝ նշելով, որ նրա ափսեում արգանակ դեռեւս կա, եւ որ կինն իրեն անհարգալից է պահում: Կինն անմիջապես մեկնաբանություն է թողել չինական Weibo սոցցանցում, ինչից հետո վրեժխնդրության է արժանացել:
Տուժածին այրվածքներով տեղափոխել են քաղաքի զինվորական հոսպիտալ: Մատուցողը փախուստի է դիմել, սակայն գործընկերները նրան խորհուրդ են տվել հանձնվել: