News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսական վիճակագրությունն առաջին տարին չէ, որ բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս: Տարբերությունն աչքի է ընկնում ոչ միայն մեզ շրջապատող միջավայրից, այլ նաեւ վիճակագրական այլ տվյալներից: Եվ եթե առաջին դեպքում հեշտությամբ կարելի է մեղադրել սուբյեկտիվության մեջ, ապա երկրորդ դեպքում…

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության՝ 2015 թվականի հուլիսի վերջի տվյալներով, երկրում 103 հազար տոննա ծիրան է աճել, արտահանվել՝ շուրջ 21 հազար տոննա: Այլ կերպ ասած՝ ենթադրվում է, որ մնացյալ 82 հազար տոննան սպառվել է երկրի ներսում. թարմ, չրի եւ հյութերի տեսքով:

Սակայն իրական եւ անիրական բոլոր հանգամանքները հաշվի առնելով, 82 հազար տոննա ծիրան Հայաստանում, ցավոք, չեն ուտում: Դրա վկայությունը նույն վիճակագրական տվյալներն են:

2010-2013 թվականներին, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, բնակչության մեկ շնչին տարեկան շուրջ 50 կգ կամ ամսական 4.2 կգ միրգ ու հատապտուղ է բաժին հասել:

Այդ դեպքում, եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանում ամռան բոլոր 3 ամիսներին միայն ծիրան են ուտում, եւ եթե որպես հիմք վերցնենք 3 մլն բնակչությունը՝ ներառյալ ծծկեր երեխաներին եւ ծերերին, թարմ տեսքով 37.8 հազար տոննա ծիրան կսպառվի:

Ո՞ւր կորավ մնացած 54 հազար տոննան՝ անհասկանալի է: Իհարկե, մրգերի միջին սպառման տվյալները ներառում են նաեւ դրանցից ստացված մթերքները: Բայց այդ դեպքում ստիպված ենք ենթադրել, որ Հայաստանի բնակիչները, թարմ ծիրանից բացի, նաեւ անսպառ քանակությամբ հյութ է խմում եւ չի հրաժարվում դրա ջեմից ու չրից:

Ո՛չ, մենք ամենեւին էլ դեմ չենք: Վիճակագրությանը նայես՝ մեղր էլ կխմենք՝ վրայից ծիրան համտեսելով…

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ