Ռուսաստանի մայրաքաղաքում օգոստոսի 25-ին ձերբակալել են «օրենքով գող» Սուրիկին: Այս մասին տեղեկացնում է NTV.ru-ն:
Խուզարկության ընթացքում ծնունդով Միջին Ասիայից 39-ամյա Սուրիկի մոտ իրավապահներն անհայտ ծագման նյութ են հայտնաբերել եւ առգրավել: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ 7.75 գրամ քաշով նյութը հերոին է:
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ «անպօրինի ճանապարհով թմրանյութ, հոգեմետ նյութ ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, պատրաստելու, մշակելու» հոդվածով: Իրավապահների տվյալներով, տղամարդը փորձել է վերահսկողություն հաստատել խարդախությամբ եւ շորթմամբ զբաղվողների գործունեության նկատմամբ: