News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս բավականին ուշագրավ միջադեպ է գրանցվել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: NewsBook-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Սիսիանի քաղաքապետարանի ավագանու անդամներից Սրբուհի Գրիգորյանը նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ավագանու անդամը նամակով տեղեկացրել է, որ քաղաքին տրամադրվող գումարները չեն ծառայում իրենց նպատակին այն պարզ պատճառով, որ դրանք պարզապես տեղ չեն հասնում եւ ճանապարհին կորում են:  Շուտով իրավիճակի ճշգրտման համար անհրաժեշտություն է առաջանում լսել Սյունիքի մարզպետին՝ Սուրեն Խաչատրյանին, քանի որ Սիսիան քաղաքն, ինչպես հայտնի է, մտնում է Սյունիքի մարզի մեջ:

Արդյունքում՝ Սուրեն Խաչատրյանն անմիջապես գալիս է Սիսիանի քաղաքապետարան ու քաղաքապետ Աղասի Հակոբջանյանից սկսում է պարզաբանում պահանջել, թե ինչո՞ւ է նման բովանդակությամբ նամակ գրվել վարչապետին: Քաղաքապետն էլ պարզ մարդկային լեզվով բացատրում է, որ ավագանու անդամը նման իրավունք ունի եւ գրել է այն, ինչ իրականում կա:

Սա զայրացնում է Սուրեն Խաչատրյանին՝ Լիսկային, ով սկսում է իրեն բնորոշ ոչ պատշաճ արտահայտություններով սրել իրավիճակը: Սակայն Լիսկան համապատասխան վերաբերմունքի է արժանանում Հակոբջանյանի կողմից, ինչն անակնկալի է բերում մարզպետին: Բանը հասնում է նրան, որ քաղաքապետը ստիպված է լինում բռունցքով կարգի հրավիրել մարզպետին, ինչի արդյունքում՝ Լիսկային օգնության են հասնում վերջինիս՝ դրսում սպասող թիկնապահները: Սկսվում է ծեծկռտուք, որից հետո մարզպետը լքում է Սիսիան քաղաքը: Հակոբջանյանը, չնայած անհավասար պայքարում, վնասվում է, սակայն վերջինս հիվանդանոց չի դիմում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ