News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամերիկացի Վեսթեր Լի Ֆլանագանը, որին կասկածում են Վիրջինիայի նահանգի Մոնետա քաղաքում WDBJ7 հեռուստաընկերության լրագրողի եւ օպերատորի սպանության մեջ, ինքնասպանության փորձից հետո հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնել է նահանգի շերիֆ Բիլ Օվերթոնը։

Նրա խոսքով՝ լրագրողների սպանությունից հետո ոստիկանները փորձել են կանգնեցնել 41-ամյա Ֆլանագանի մեքենան, սակայն նա կարողացել է փախչել նրանցից, որից հետո կորցրել է կառավարումը եւ ընկել առուն։ Իրավապահները կասկածյալին հայտնաբերել էին մեքենայում ինքնասպանության փորձի հետեւանքով ծայրահեղ ծանր վիճակում եւ տեղափոխել հիվանդանոց։

Շերիֆը նաեւ հայտնել է, որ Ֆլանագանը 23-էջանոց ուղերձ էր ուղարկել ABC հեռուստաընկերության խմբագրություն։ Նամակում ասվում է, որ աֆրոամերիկացի Ֆլանագանի գործողությունների պատճառը Չարլսթոնում ռասայական խտրականության հողի վրա կատարված սպանությունն է, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ Չարլսթոնում սպիտակամորթ երիտասարդը եկեղեցում 9 աֆրոամերիկացու էր սպանել։

Հիշեցնենք, որ Մոնետի ողբերգությունը տեղի էր ունեցել օգոստոսի 26-ին։ Կրակոցներից վայրկյաններ առաջ նկարահանած կադրերում երեւում է, որ նկարահանող խումբը հարցում էր անցկացնում Bridgewater Plaza առեւտրի կենտրոնի գնորդների շրջանում։ Կրակոցներից զոհվել էին Էլիսոն Փարքերը եւ Ադամ Ուարդը։

WDBJ7-ն հաստատել է, որ Ֆլանագանն իրենց նախկին աշխատակիցն է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ