News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Չինական ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու՝ Տյանցզին հյուսիսչինական քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի ու հրդեհի գործով։

Մասնավորապես իրավապահները պաշտոնապես հաստատել են Ժունխայ ընկերության կառավարման նախագահ Յույ Սյուէվեյի ու նրա տեղակալ Դուն Շէսյուանի ձերբակալման փաստը։ Պայթած պահեստը այս ընկերությանն էր պատկանում։ Ձերբակալվածներին առաջադրված մեղադրանքների մանրամասները դեռ չեն հայտնում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Հյուսիսչինական քաղաքում եղած հզոր պայթյունի գործով ՉԺՀ գերագույն ազգային դատախազությունը ստուգումներ է սկսել Տյանցզինի 10 պաշտոնյաների ու պետական ընկերությունների աշխատակիցների նկատմամբ։Այս մասին ասվում է պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է տեսչության կայքում։

Իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնվածներից են Տյանցզինի մունիցիպալ տրանսպորտային հանձնաժողովի նախագահ Ու Դայը ու Tianjin Port Holdings ընկերության ղեկավար Չժեն Ցինյուէն։

Ժունխայ լոգիստիկ ընկերության պահեստում պայթյուններ են եղել օգոստոսի 12-ին։ Վերջին տեղեկություններով՝ ողբերգության զոհերի թիվը հասել է 139-ի, եւս 34-ը անհետ կորած են համարվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ