News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սանսեթ քաղաքում սպանել են հարեւան Գրանդ Քոթո քաղաքի քաղաքապետի քրոջն ու մի ոստիկանի։ Ինչպես գրում է տեղական մամուլը, 35-ամյա Հարիսոն Լի Վայլին դանակով հարձակվել է 2 կանանց վրա։ Նրանցից մեկը՝ Գրանդ Քոթոյի քաղաքապետի քույրը՝ 40-ամյա Շեյմեքա Ջոնսոնը, մահացել է։ Ոստիկանության տեղեկություններով՝ երկրորդ վիրավորը կասկածյալի կինն է, որին հիվանդանոց են տեղափոխել, հայտնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»։

Կանանց վրա հարձակվելուց հետո Հարիսոն Լի Վայլին կրակել է կենցաղային վեճի ահազանգով դեպքի վայր ժամանած իրավապահի վրա եւ փորձել դիմել փախուստի։

Նա մեքենայով մխրճվել է լցակայանի մեքենայի պատի մեջ։ Վայլիին վնասազերծելիս իրավապահները արցունքաբեր գազ են օգտագործել, հայտնում է Lenta.ru-ն։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ հարձակման ենթարկված կանանցից մեկն ու ոստիկանը մահացել են։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
Ամենաշատ