Ոստիկանության Նոր Նորքի եւ Վարդենիսի բաժինների ծառայողները օգոստոսի 26-ին, ժամը 11.30-ին, Երեւանի Բաղյան 1-ին նրբանցքի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 36-ամյա Արկադի Ի.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 21-ից ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 2-րդ մասի մեղադրանքով: