«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 26-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3419 կգ կանեփի վայրի աճած զանգված:
Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 5,4 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և հոգեմետ 22 դեղահաբ: