News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մոսկվայի բորսայում այսօր՝ օգոստոսի 27-ի առավոտյան, դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են: Դոլարով առաջին գործարքները կատարվել են 67,8-68,18 ռուբլու միջակայքում, միջին փոխարժեքը կազմել է 67,99 ռուբլի, ինչը 91 կոպեկով ցածր է նախորդ օրվա փակման ցուցանիշից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 77,03 ռուբլի՝ նվազելով 88 կոպեկով: Երկարժութային զամբյուղի արժեքը նվազել է 90 կոպեկով եւ կազմել 72,06 ռուբլի:է

Փորձագետները ռուբլու ամրապնդումը կապում են նավթի գների շարունակվող աճի հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում աճել է  մոտ 2,3 տոկոսով հասնելով 44,12 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ