News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ուկրաինան վարկատուների հետ համաձայնության է եկել 19.3 մլրդ դոլար պետական պարտքից 3.8 մլրդ դոլարը ներելու հարցի շուրջ։ Մնացած մասի մարումը հետաձգվել է մինչեւ 2019-2027թթ.։

Վարկատուների հետ ձեռք բերած համաձայնության մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն։ Պարտատերերը համաձայնվել են ներել մայր գումարի 20 տոկոսը, ինչը երկրին հնարավորություն կտա կատարել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացրած բոլոր պահանջները, հայտնում է Reuters-ը։

Կիեւում հայտարարած պայմանների համաձայն՝ Ուկրաինայի պետական պարտատոմսերի տոկոսադրույքը նվազել է մինչեւ տարեկան 7.75 տոկոս։

Միաժամանակ Կիեւը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով մարել 3 մլրդ դոլար պարտքը։ Սակայն, ինչպես հայտնում է Bloomberg-ը, վկայակոչելով ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին, այդ առաջարկը մերժվել է։

Վարկատուների հետ համաձայնության գալը ԱՄՀ-ի կողմից Կիեւին հատկացվող ֆինանսական օգնության պայմաններից մեկն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ