News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հասարակական խորհրդի կազմավորումն իրականացվում է կամավորության սկզբունքով՝ հասարակական կազմակերպությունների, միավորումների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման միջոցով:

Հասարակական խորհրդի անդամ կարող են լինել քսանհինգ տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր պաշտոններ չեն զբաղեցնում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում:

Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետեւյալ փաստաթղթերից՝

1.դիմում պաշտպանության նախարարին,

2.ինքնակենսագրություն,

3.բնութագիր-երաշխավորություն առաջադրող կազմակերպության կողմից,

4.տեղեկանք առաջադրող կազմակերպության վերջին մեկ տարվա գործունեության մասին:

Հայտերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը:

Հայտերն ուղարկել փոստով, ք. Երեւան, Բագրեւանդի 5 հասցեով՝ ծրարի վրա կատարելով «Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը:

Տպել
Ամենաշատ