News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայում ավարտվել են աշխարհի ամենաերկար եւ խորը երկաթուղային թունելի տեխնիկական հագեցման աշխատանքները։ Գոթհարդյան թունելի երկարությունը 57 կմ է։ Նախորդ ռեկորդակիրը  ճապոնական Սեյկան ստորգետնյա թունելն էր, որը 3 կմ-ով ավելի կարճ է, հայտնում է The Daily Mail-ը։

Առաջիկա շաբաթների ընթացքում կթույլատրվի փորձարկել լուսավորության, կապի եւ օդափոխության համակարգը։ Փորձարկումները պետք է սկսվեն հոկտեմբերին։

Ակնկալվում է, որ գնացքները թունելով կանցնեն 3 հազար անգամ, նախքան այն կբացեն մշտական հաղորդակցության համար։ Առաջին ուղեւորները գնացք կնստեն 2016թ. հունիսին, իսկ կանոնավոր հաղորդակցությունը կսկսվի դեկտեմբերին, հայտնում է Lenta.ru-ն։

Նոր տրանսպորտային երակը ուղեւորներին թույլ կտա Ցյուրիխից Միլան հասնել 2 ժամ 50 րոպեում՝ անցնելով 200 կմ/ժ արագությամբ։ Դա մեկ ժամ կտնտեսի ուղեւորների համար։

Թունելի շինարարական աշխատանքները սկսվել են 1996թ.։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ