News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քոնեքթիքութի համալսարանի պրոֆեսոր Դենիել Ադլերը սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի Գրինվիչ քաղաքում Բրյուսի անվան թանգարանում դասախոսություն կկարդա «Պեղումները Հայաստանում․ անցումը հին պալեոլիթից միջին պալեոլիթի (425 000- 130 000 տարի առաջ)»։ Դասախոսությունը կազմակերպվելու է Գրինվիչի հնէագիտական ասոցիացիայի աջակցությամբ։ Այդ մասին գրում է «The Greenwich Post»-ը։

Ուշ միջին պալեոլիթը հին ժողովուրդների շրջանում կենսաբանական ու վարքագծային խորը փոփոխությունների ժամանակաշրջան է եղել։ Պրոֆեսոր Դենիել Ադլերը, ով արդեն 20 տարի է ղեկավարում է Եվրասիայում պալեոլիթային մի շարք պեղումներ, մի քանի տարի է աշխատում է Հրազդանի կիրճում «Նոր Գեղի 1» տարածքում, որը Երեւանից դեպի հյուսիս է գտնվում։ Այնտեղ պեղել են ավելի քան 3000 օբսիդիանե արտեֆակտ։ Պեղումների կարեւոր արդյունքները նա մտադիր է քննարկել հանդիպման ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ