News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 27-ին Բեռլինում Իոհանես Լեպսիուսի տանը Ցեղասպանության մասին նոր գիրք է ներկայացվում` «Մահը անապատում. Հայերի ցեղասպանությունը»: Գրքի հեղինակը գերմանացի պատմաբան Ռոլֆ Հոսֆիլդն է: Այդ մասին հաղորդում է «Լեպսիուսի տուն» ինստիտուտի կայքը: Գրքի համառոտ բնութագրման մեջ ասված է.

«Աղետը. հայերն այսպես են անվանում այն դեպքերը, որոնք սկսվել էին 1915-ի գարնանը` XX դարի առաջին Ցեղասպանությունը:

Ռոլֆ Հոսֆիլդը, լավագույն մասնագետներից մեկը, ցեղասպանության հզոր ու ճշգրիտ պատկեր է ներկայացնում, բացատրում է այն կանխադրույթները եւ տաբուները, որոնք դեռեւս շրջապատում են պատմագրությունը այդ հարցում:

Ամբողջ աշխարհի աչքի առաջ 1915-ի գարնանը եւ ամռանը օսմանական հայերը հավաքվեցին ու քշվեցին` «թուրքական կայսրությունը հայկական ցեղից մաքրելու» ակնհայտ նպատակով: Այդ մասին 1915-ի հուլիսին իր հեռագրում տեղեկացնում է Բերլինում Գերմանիայի դեսպանը:  1,5 միլիոն մարդ է զոհվել, որոնցից շատերին` տղամարդկանց, կանանց եւ երեխաների տեղահանել են դեպի անապատ եւ այնտեղ թողել` մեռնելու: 

Ռոլֆ Հոսֆիլդն իր գրքով նոր հուշարձան է կանգնեցրել ցեղասպանության զոհերի համար, որը Թուրքիան դեռեւս ժխտում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ