News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 27-ին Մոնակոյում կհանձնեն Եվրոպայի 2014/15 թթ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Այս տարի ընտրող 54 լրագրողները առանձնացրել են այս եռյակին՝ Մեսսի, Ռոնալդու և Սուարես: Առաջին երկուսի անունը բնական է պետք է լիներ, իսկ Սուարեսը այս զույգին, իհարկե զիջում է: Րոպեներ առաջ Լեո Մեսսին իր Facebook-ի էջում լուսանկար տեղադրեց, որտեղ նա Սուարեսի, Ինյեստայի և Պույոլի հետ ինքնաթիռով թռչում է Մոնակո:

Տեսնենք, թե այս երեքից ով ավելի մեծ հնարավորություններ ունի: Ի դեպ ի տարբերություն Ոսկե գնդակի, Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ մրցանակը Մեսսի – Ռոնալդու զույգից բացի վերջին տարիներ ստացել են նաև այլ ֆուտբոլիստներ՝ Ինյեստան, Ռիբերին:

Լուիս Սուարեսի համար նախորդ տարին շատ ծանր ստացվեց: Նա կրկին կծեց, և այս անգամ պատիժը դաժան էր: Երեք ամիս չխաղալով՝ նա այնուամենայնիվ Իսպանիայի առաջնությունում դարձավ 14 գոլային փոխանցման հեղինակ՝ զիջելով միայն Մեսսին (18) ու Ռոնալդոյին (16): Լուիսը 16 գոլի հեղինակ է իսպանական Պրիմեայում և 7-ը` Չեմիոնների լիգայում: Անկասկած սա հիանալի սիզբն է, բայց բավական չէ լավագույնը լինելու համար:

Կրիշտիանու Ռոնալդուն, չնայած «Ռեալի» հետ  տիտղոսներ չնվաճեց, բայց անհատական ձեռքբերումները զգալի էին: Պորտուգալացին նախորդ մրցաշրջանում դարձավ 61 գոլի հեղինակ: Դա նրա ռեկորդն է: Մեսսիի ու Նեյմարի հետ կիսեց ՉԼ-ի լավագույն ռմբարկուի տիտղոսը: Դարձավ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու, անցավ լեգեդար Դի Ստեֆանոյին՝ «Ռեալում» խփված գնդակների քանակով և շուտով կանցնի նաև Ռաուլին և կլինի առաջինը:

Մեսսիի համար մրցաշրջանը ֆանտաստիկ էր: «Բարսելոնան» ձևակերպեց հերթական տրեբլը: Մեսսին անցավ Թելմո Սարայի ռեկորդը՝ դառնալով Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն: Հենց Մեսսին անցավ Ռաուլի ռեկորդը ՉԼ-ի խփված գնդակների քանակով: Ռոնալդուն նույնքան գնդակ է խփել, բայց Մեսսիից 20 խաղ ավել է խաղացել: Այդ պատճառով արգենտինացին առաջին տեղում է: Բացի այդ նա գրանցեց շատ այլ անհատական նվաճումներ: Նախորդ մրցաշրջանը Մեսսիի կարիերայի լավագույններից էր: Առաջատար լրատվական կայքերի հարցումների մեծ մասը Մեսսիի օգտին է: Տրամաբանական կլինի, որ այս տարի նրան ճանաչեն լավագույնը: Բայց ամեն բան կորոշեն լրագրողները:

Վերա Մարտիրոսյան Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ