News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիդերլանդների անվտանգության խորհուրդը վերջնական զեկույց կհրապարակի հոկտեմբերի 13-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում մալազիական  «Բոինգի» ջախջախման վերաբերյալ: 

Մասնագետները պիտի պատասխանեն ինքնաթիռի անկման պատճառների վերաբերյալ հարցին: Պատահածի համար մեղավորներին կպարզի մեկ այլ հետաքննություն, որն անցկացնում է Հոլանդիայի դատախազությունը գլխավոր քննիչ Ֆրեդ Վեստերբեկեի  (Fred Westerbeke) գլխավորությամբ: Նրանց աշխատանքի արդյունքներն ակնկալվում են 2015 թվի ավարտին, հաղորդում է    Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:

Զեկույցի նախնական տարբերակում, որը հրապարակվել է 2014-ի սեպտեմբերին, հաղորդվում է «կառուցվածքային վնասվածքների մասին, որոնք առաջացել են բազմաթիվ բարձրէներգետիկ օբյեկտների արտաքին ազդեցության հետեւանքով»: Մասնագետները ենթադրում էին,  որ խոսքը  «երկիր-երկինք» հրթիռի մասին է, որը կարող է արձակված լինել զենիթա-հրթիռային «Բուկ» համալիրի կողմից:

Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող «Բոինգ-777»-ը, որը  MH17 չվերթով Ամստերդամից Կուալա-Լամպուր էր թռչում, 2014-ի հուլիսի 17-ին ջախջախվել էր Դոնեցկի մարզում: Ինքնաթիռում եղած 298 հոգին զոհվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ