News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մասնագետները Ստոքհոլմում՝ Շենսհոլմեն եւ Կասելհոլմեն կղզիների միջեւ, նավերի իսկական «գերեզման» են գտել՝ 15 նավի մնացորդներ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հնագետներն իմացել են 7 նավի մասին եւ որոշել են ուսումնասիրել դրանք: Սակայն Ստոքհոլմի կենտրոնում բազմաթիվ խորտակված նավեր են գտել, որոնց մասին պատկերացում անգամ չեն ունեցել:

Գիտնականները գիտեին, որ իրենց հայտնի 7 նավերը հատուկ են խորտակել, որպեսզի դրանք հիմք դառնան 1642 թվականին երկու կղզիների միջեւ կառուցված կամրջի համար:

Հնագետների խոսքով, նավերի մնացորդների կողքին նաեւ բազմաթիվ հետաքրքիր առարկաներ կան, օրինակ՝ հրանոթներ եւ խեցուց իրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ