News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գինեսի ռեկորդների գրքի խմբագրությունը, որն այս տարի նշում է հիմնադրման 60-ամյակը, պատմել է այդ տարիների ընթացքում մարդկության գլխավոր ձեռքբերումների մասին: Այս մասին հաղորդում է հրատարակության կայքը:

Խմբագրության գոյության առաջին տարվա գլխավոր ռեկորդը Էլվիս Փրեսլիի ֆենոմենալ հաջողությունն է, որի երգերը 1955 թվականին առավելագույն անգամներ գլխավորել են հիթ-շքերթները:

1961 թվականի ամենից նշանակալից իրադարձությունը Յուրի Գագարինի թռիչքն է տիեզերք, 1965 թվականին՝ Ալեքսեյ Լեոնովի առաջին ելքը բաց տիեզերք, իսկ 1969 թվականին հրատարակության էջերում հայտնվել է տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը, որն առաջինն է ուղեւորվել Լուսին:

1971 թվականը նշանավորվել է առաջին e-mail-ով, 1973-ը՝ բջջային հեռախոսի առաջին զանգով:

1980-ականներին հրատարակության էջերում հայտնվել են ամենաշատ վաճառված երաժշտական ալբոմը՝ Մայքլ Ջեքսոնի Thriller-ը եւ ամենատարածված եւ հաջողված տեսախաղը՝ Tetris-ը:

1990-ական թվականներին Գինեսի ռեկորդների գիրքը գլխավոր իրադարձություններից է կոչել առաջին ինտերնետ-բրաուզերը, խաղաքարտերից կառուցված ամենաբարձր տնակը եւ առաջին լիամետրաժ համակարգչային մուլտֆիլմը՝ «Խաղալիքների պատմությունը»:

2000-ականների ամենանշանակալից իրադարձություններից են պարտեզային թզուկների խոշորագույն հավաքածուն, ամենից տեւական թռիչքը եւ Հուսեյն Բոլտի՝ 100 մետրանոց վազքի լավագույն արդյունքը:

Վերջին տասնամյակից հեղինակները հիշել են Ֆելիքս Բաումգարտների պարաշյուտով թռիչքը 39 կմ բարձրությունից, ամենաշատ վաճառված տեսախաղը (GTA V) եւ ամերիկյան հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի՝ ամենաշատ տարածված Twitter-յան գրառումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ