News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը` Մալիան, ոճի ծագող աստղ է դարձել, գրում է The New York Post-ը:

Թերթը նշում է, որ Մալիայի ոճը ձեւավորվել է մոր` Միշել Օբամայի ազդեցությամբ, որը համարձակ պրինտերով վառ գույնի հագուստ է սիրում եւ ԱՄՆ-ում ոճի ընդունված կատարելատիպ է համարվում: Պարբերականը միաժամանակ նշում է, որ Մալիան սկսել է ավելի նորաձեւ հագնվել 2015-ի ամռանը Girls հեռուստասերիալում որպես օգնական աշխատելուց հետո:

Վերջին ժամանակներս նա ոճի մասնագետ բլոգերների համառ ուշադրության առարկան է դարձել, նրան նույնիսկ մի ամբողջ բլոգ է նվիրված, որը կոչվում է Malia Obama Is Gorgeous (Մալիա Օբաման սքանչելի է):

Մալիան սիրում է ամերիկյան ֆուտբոլ, պարեր եւ թատերական խմբակ է հաճախում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ