News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսական ռուբլին օգոստոսի 27-ի երեկոյան շարունակում է ուժեղացնել աճը՝ արձագանքելով նավթի գների աճին: Մոսկվայի ժամանակով 18:10-ին եվրոն անկել է 3.9 ռուբլով՝ հասնելով 74 ռուբլու, դոլարը՝ շուրջ 3 ռուբլով՝ հասնելով 65.92 ռուբլու:

Օգոստոսի 27-ին ավելի վաղ Ռուսաստանի Կենտրոնական բանկը 99.96 կոպեկով նվազեցրել էր եվրոյի պաշտոնական փոխարժեքը. այն կազմում էր 79.7252 ռուբլի: Դոլարի պաշտոնական փոխարժեքը նվազել էր 63.19 կոպեկով՝ հասնելով 69.3142 ռուբլու:

Իսկ նավթի գներն աճում են արդեն երրորդ անգամ անընդմեջ: Օգոստոսի 27-ի աճը, երեք ամսվա ընթացքում առաջին անգամ, ընթանում է առավելագույն տեմպերով: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Bloomberg-ին:

Նավթի Brent տեսակի հոկտեմբերյան ֆյուչերսները լոնդոնյան ICE Futures բորսայում ժամը 18:10-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով) թանկացել են ավելի քան 6%-ով՝ հասնելով 46.14 դոլարի՝ 1 բարելի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ