Ռուսաստանը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իր պարտավորություններին: Այս մասին օգոստոսի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հույս ունենք, որ որեւէ երկրի հետ Ռուսաստանի տարաձայնությունները, ցավոք՝ ոչ մեր մեղքով, չեն ազդի Մինսկի խմբի գործունեության վրա: Մեր կողմից որեւթ խոչընդոտ, հարց կամ խնդիր լինել չի կարող: Մենք այդ ձեւաչափի անդամ ենք եւ մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր պատրավորություններին, քանի որ հասկանում ենք, թե որքան լուրջ թեմա է այդ խմբի օրակարգում»,- ընդգծել է Զախարովան: