News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսին անցած տարվա նայն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի գները մնացել են գրեթե անփոփոխ։ Բայց սա՝ դրամական արտահայտությամբ։ Հաշվի առնելով, որ Հայաստանում անշարժ գույքը ավանդաբար գնանշվում է դոլարով, ապա պետք է նկատել, որ անշարժ գույքը էժանացել է մոտ 15 տոկոսով։ Սակայն զգալիորեն նվազել են բնակարանների առուվաճառքնեոի ծավալները։ Ըստ կադաստրի պաշտոնական տվյալների՝ այս տարվա հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 11.6 տոկոսով։ Նույնն է պատկերը մարզերում։

Այստեղ բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը անցած տարվա հուլիսի համեմատ նվազել է 11.8 տոկոսով։ Այլ կերպ ասած, նույնիսկ անշարժ զուքի էժանացումը չի հանգեցրել պահանջարկի ավելացմանը։ Սա պայմանավորված է երկու հիմնական գործոններով։ Նախ՝ բնակչության աղքատացման հետեւանքով նվազել է գնողունակ պահանջարկը, եւ երկրորդ՝ արտագաղթի պատճառով ավելացել է բնակարանների առաջարկը։ Ու քանի որ այս երկու պատճառներն էլ Հայաստանում ունեն արդեն խրոնիկ՝ շարունակական բնույթ, ուստի կարելի է պնդել, որ առաջիկայում էլ բնակարանները կշարունակեն էժանանալ, իսկ դրանց վաճառքների թիվը կշարունակի նվազել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՕՊԵԿ+-ի երկրները երկարաձգել են նավթի արդյունահանման կրճատումները մինչև հունիսի վերջ
Հունվարին Ղազախստանն ու Իրանը չեն կատարել կրճատման իրենց պարտավորությունները, սակայն խոստացել են...
Brent-ը նվազել է մինչև 81,33 դոլար մեկ բարելի դիմաց
Անցած շաբաթ երկու ապրանքանիշերն էլ էժանացել են ավելի քան 2%-ով...
Հնդկաստանն առաջ է անցել Հոնկոնգից՝ դառնալով աշխարհի չորրորդ խոշորագույն ֆոնդային շուկան. Bloomberg
Հնդկական բաժնետոմսերը ծաղկում են՝ շնորհիվ արագ աճող մանրածախ ներդրողների բազայի և կորպորատիվ մեծ եկամուտների...
Bloomberg. Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Նավթի սպառումը սովորաբար նվազում է փետրվար և մարտ ամիսներին, երբ նավթավերամշակման գործարաններ...
2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ
Նա կանխատեսել է Մեծ դեպրեսիա․․․
Նավթի գներն աճում են՝ մեկ օր առաջ տեղի ունեցած անկումից հետո
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլարի...
Ամենաշատ