News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Facebook-ի այցելությունների թիվը առաջին անգամ է հասել մեկ միլիարդի, հայտնում է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը

«Մենք հաղթահարել ենք կարեւոր սահմանագիծ։ Առաջին անգամ մեկ օրվա ընթացքում մեկ միլիարդ մարդ է օգտվել Facebook –ից։ Օգոստոսի 25-ին մոլորակի յուրաքանչյուր յոթերորդ մարդը մտել է Facebook, իր ընտանիքի ու ընկերների հետ կապվելու համար»,- գրել է Ցուկենբերգը իր էջում։

Ընկերության ֆինանսական հաշվետվության համաձայն՝ 2015թ․ հունիսին սոցցանցերի ամենօրյա ակտիվ օգտատերերի թիվը հասել է միջինը 968 միլիոն մարդու։

Աշխարհի խոշորագույն սոցցանցի ՝ Facebook –ի մաքուր եկումուտը, որը բաժին է հասնում սովորական բաժնետոմսերի տերերին, 2015 թ առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 1․224 միլիարդ դոլար, հայտնում է «Փրայմը»։

Մարկ Ցուկերբերգը ստեղծել է սոցցանցը, որպես Հարվորդի համալսարանի ուսանողների հաղորդակցության կայք, սակայն շուտով դրա առավելությունները գնահատել են նախ ԱՄՆ մյուս բուհերի ուսանողները, հետո՝ աշակերտները, իսկ հետո նաեւ ամբողջ աշխարհի օգտատերերը։ Facebook –ը փետրվարին նշում էր իր ստեղծման 10 ամյակը․ այդ ժամանակահատվածում նրան հաջողվել է հասնել աշխարհի խոշորագույն սոցիալական օնլայն- ռեսուրսի կարգավիճակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ