News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել եվրոպական քաղաքական գործիչների հետ։

Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, Բրյուսելում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչության բացման նախապատրաստության շրջանակներում Շատվորյանի ղեկավարած պատվիրակությունը ժամանել է Բելգիա։

Այցի ժամանակ նա մի շարք հանդիպումներ է ունեցել եվրոպական քաղաքական եւ հասարակական գործիչների եւ պատգամավորների հետ։

Քննարկվող թեմաների թվում հայկական սփյուռքին, ազգային փոքրամասնություններին եւ մարդու իրավունքներին վերաբերող հարցերն են եղել։

Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպությունն է, որը հայտնվել է ԵՄ թափանցիկության գրանցամատյանում։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ