News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Արտակ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչը համոզելով ու ստիպելով պահանջել է իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ տալ՝ խոստանալով ազատել իրեն ձերբակալումից:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արթուր Մ.-ն էլ, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի նույն քննիչը հոգեբանական ճնշում է գործադրել իր նկատմամբ, սպառնացել է ձերբակալել՝ պահանջելով իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ: Այս կերպ՝ վախենալով քննիչի սպառնալիքներից՝ նրան իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունքներ է տվել:

Բացի այդ, նույն քննիչը հարցաքննության ժամանակ իր նկատմամբ կիրառել է բռնություն՝ հարվածներ հասցնելով դեմքին:

Արտակ Մ.-ի եւ Արթուր Մ.-ի հաղորդումների հիման վրա՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ