News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել: Brent տեսակի նավթն այսօր՝ օգոստոսի 28-ի առավոտյան թանկացել է 1,796 տոկոսով եւ հասել 48 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթը թանկացել է 2,026 տոկոսով  եւ հասել 43,44 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նախօրեին Brent տեսակի նավթի գինն ացել է 45 դոլարից, այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

Այդ տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը օգոստոսի 27-ին Երեւանի ժամանակով 14.44-ի դրությամբ աճել է 4,3 տոկոսով եւ կազմել 45,01 դոլար՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթը թանկացել է 4,5 տոկոսով՝ հասնելով 40,35 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ