News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ու Ադրբեջանի ստորաբաժանումները պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել։

Ինչպես հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, համատեղ մարտավարական զորավարժություններին մասնակցելու է Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերի ավելի քան 30 միավոր ավիատեխնիկա, այդ թվում «ՄիԳ-29», «Էֆ-16» կործանիչներ, «Սու-25», «Էֆ -4 Ե» ռմբարկու, «Էս-130 Հերկուլես» ռազմատրանսպորտային օդանավեր, «Մի-35», «Մի -17» ուղղաթիռներ , Սիկորյան «UH-60», եւ փրկարար Cougar AS532։

Զորավարժությունների ընթացքում մշակվելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործունեության ծրագրմանը, փոխգործողությունների հնարավորությունների ուսումնասիրմանն ու ռազմական համաձայնեցմանը, փրկիչ- որոնողական միջոցառումների կատարմանը, այդ թվում օդից ցամաքային նշանակետերի ոչնչացմանն ուղղված կարգադրությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ