News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Քալիֆորնիայում ծովային հետեւակայինների առջեւ ելույթ ունենալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ու Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի կառավարության իրականացրած գործողությունները որակել է որպես ԱՄՆ-ի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներ։

Պենգատոնի ղեկավարը հայտարարել է, որ վերջին տարում մարտահրավերների թիվն աճել է։

«Վերջին տարում Իրաքում եւ Սիրիայում մենք բախվել ենք «Իսլամական պետություն» անունը կրող գարշելի երեւույթի հետ, որի դեմ մենք պետք է պայքարենք, եւ մենք կպայքարենք»,- հայտարարել է Քարթերը, գրում է ՌԲԿ-ն։

Նախարարի խոսքով՝ երկրորդ հիմնական սպառնալիքը ռուսական կառավարության եւ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունն է Ուկրաինայի նկատմամբ։

«Ուղղությունը, որին հետեւում է Ռուսաստանը, գնալով ահագնացող առճակատումն է, որը մենք պետք է կանխենք։ Դա անհրաժեշտ է ե՛ւ մեր շահերը պաշտպանելու, ե՛ւ այն պատճառով, որ այս տարածաշրջանում մենք ՆԱՏՕ-ի դաշնակից եւ բարեկամ անդամներ ունենք»,- հայտարարել է Քարթերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ