News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Instagram-ը ընդլայնել է լուսանկարներ ու տեսանյութեր տեղակայելու ձեւաչափերի հավաքակազմը։ Այս մասին ասված է ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Ի լրումն ավանդական քառակուսի լուսանկարների՝ ծառայությունը թույլատրում է գրառումները եւ կադրերը տեղադրել դիմանկարային եւ ալբոմային ձեւաչափերով։ Հետեւորդների նորությունների ժապավենում օգտատիրոջ հրապարակումները կերեւան հենց այն ձեւաչափով, որով կհրապակի հեղինակը։ Սակայն, որպեսզի օգտատերերի պրոֆիլները միանման տեսք ունենան, ընդհանուր դիտարկման ժամանակ կադրերը նախկինի պես երեւալու են քառակուսի ձեւաչափով։

Ծառայությունը նաեւ ավելացրել է տեսանյութերի համար բոլոր առկա ֆիլտրերն օգտագործելու եւ դրանց հագեցվածությունը կարգավորելու գործառույթը, հայտնում է Lenta.ru-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ