Օգոստոսի 27-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Փեթակ» տոնավաճառի մոտ վիճաբանություն է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վաչրության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի եւ Մաշտոցի բաժնի ծառայողները Քրիստափորի փողոցից բերման են ենթարկել 26-ամյա Գոռ Խ.-ին, որը նույն օրը, ժամը 15.40-ին, հիշյալ առեւտրի կենտրոնի մոտ կայանված, 42-ամյա Համբարձում Ե.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից փորձել է գողանալ ձայնարկիչը, որը կանխվել է ավտոմեքենայի տիրոջ եւ ոստիկանության ծառայողների կողմից:
Կատարվում է հետաքննություն: