News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 27-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ծնկոսկրի կոտրվածք` հարցականով», «ենթամաշկային հեմատոմա, ճակատի ձախ կեսի քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա Արկադի Ա.-ն, որը, ըստ բժիշկը տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա հորաքույրը հայտնել է, որ ժամը 22.30-ի սահմաններում Արկադի Ա.-ին տեսել է իրենց տանը վայր ընկած, անգիտակից վիճակում:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ 49-ամյա Կարեն Մ.-ն հրավիրվել է բաժին, որտեղ բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Սանահին կայարան 44 շենքի բնակարաններից մեկում Արկադի Ա.-ն ալկոհոլ օգտագործած վիճակում հայհոյել է իրեն, որի պատճառով ինքը ձեռքով հարվածել է նրան եւ պատճառել վնասվածքներ:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ